AM
29 October 2002 - 18:48 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՐԱԿԱՊԵՍ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Համաշխարհային բանկի դիտարկումների տվյալները վկայում են, որ 2000 թվականի կեսերից տնտեսական իրավիճակը Հայաստանում որակապես փոխվել է դեպի լավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է ՀԲ տնտեսագետ Լեւ Ֆրեյնկմանը` ելույթ ունենալով այսօր Հայաստանի Սլավոնական համալսարանում: Նրա խոսքերով` Հայաստանում իրականացվում է բավականին առաջավոր տնտեսական քաղաքականություն, գրանցվել է ցածր սղաճ, առկա է փոքր արտաքին պարտք, վատ չեն գործերը պետբյուջեում, ինչպես նաեւ տնտեսության որոշ ճյուղերում: Աճում է արդյունաբերական արտադրանքի արտահանումը, զգալիորեն կրճատվել է չքավորության մակարդակը` 1999 թ. 55 տոկոսից 2001թ. 47 տոկոս: