AM
29 October 2002 - 18:52 AMT

ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

«Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Սակայն քանի որ դա տեղի չի ունենում, բնակչության մոտ աճում են ռազմատենչ տրամադրությունները, որի հետ-անքով իրավիճակը կարող է դուրս գալ հսկողությունից»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, հայտարարել է Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն` Բաքվում ճանաչողական այցով գտնվող Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքերով` համատեղ հանդիպումների ժամանակ, որոնք կազմակերպվել են Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի II-ի միջնորդությամբ, Հայաստանի կրոնական առաջնորդները նույնպես ընդունել են փոխզիջումների անհրաժեշտությունը` հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ընդգծելով Փաշազադեի հետ հանդիպման առնչությամբ Գարեգին II-ի շահագրգռվածությունը, Օրդուեյը հավաստել է, որ Երեւան վերադառնալուց հետո կանդրադառնա Գարեգին II-ի հետ այդ հարցի քննարկմանը: