Այսօր Երեւան է ժամանել Համաշխարհային բանկի պատվիրակությունը` ծանոթանալու Հայաստանի էներգետիկայի բնագավառում առկա իրավիճակին եւ քննարկելու SAC-4 վարկի վերջին վարկաբաժնի տրամադրման հարցը: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությանը ՀԲ տնտեսագետ Լեւ Ֆրեյնկմանը, ՀԲ մասնագետները կհանդիպեն Midland Resources բրիտանական ընկերության ղեկավարության հետ, որը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի արժեթղթերի մեծ մասի սեփականատերն է: Ֆրեյնկմանը նշել է, որ ՀԲ-ն ոչ մի բացասական գնահատական չունի այդ բրիտանական ընկերության առնչությամբ: Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես չի կատարել բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման պայմանները եւ չի հրավիրել ցանցերի հայտնի պրոֆեսիոնալ օպերատորին, ինչպես նախատեսվել էր պայմանավորվածության համաձայն: