AM
29 August 2016 - 07:46 AMT

«Որակի գերազանցության» մրցանակ Ամերիաբանկին` Կոմերցբանկի կողմից

Կոմերցբանկը 2015-ի արդյունքների համաձայն Ամերիբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` «STP Award 2015»: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

2008-ից ի վեր Կոմերցբանկի կողմից միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին արդեն ութերորդ անգամ շնորհվում է «STP Award» մրցանակը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: