Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունը օգոստոսի 30-ին ՀՀ Զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` Նախիջևանի ուղղությամբ, հրադադարի ռեժիմը խախտելու մասին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների` Haqqin.az, Politika.az, Meydan.tv և այլ, տարածած սադրիչ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
«ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում», – ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես ադրբեջանական haqqin.az կայքը օգոստոսի 30-ին հայտնել էր, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը Նախիջևանի ուղղությամբ, որի հետևանքով փոխհրաձգության ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Վյուսալ օղլու Գամբարովը:






