ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը վերջին տարիներին սեփական օրինակով է ընդգծել էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը՝ մի շարք մասնաճյուղերում կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել Բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը:
Բանկը մշտապես իրականացրել և շարունակելու է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծեր իրագործել:
Սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի շրջանակում Հայաստանում երեխաների համար նախատեսված տարբեր հաստատություններում ավելի քան 30 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել: Սարքերի տեղադրմանը զուգընթաց՝ այդ հաստատությունների սաների հետ միասին Բանկի աշխատակիցները տնկել են մոտ 2000 ծառ:
Բանկի ֆինանսավորած ցանկացած գործունեություն մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ բացառելով իրականացվող գործարքների հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցություն:
Շարունակելով էներգաարդյունավետ ներդրումների խթանմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, գործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում առաջարկում է GREEN վարկեր, որոնք ուղղված են բիզնես ծախսերի նվազեցմանն ու արտադրողականության բարձրացմանը:
GREEN վարկերի միջոցով ներդրումներ բիզնեսում արդյունավետ կլինեն՝ նպաստելով նաև շրջակա միջավայրի պահպանմանը: