AM
2 September 2016 - 07:53 AMT

ՀՀ-ից 6 ամսում մոտ 17 մլրդ դրամ կապիտալի արտահոսք է գրանցվել

2016 թ. հունվար-հուլիսին Հայաստանից 16.919 մլրդ դրամ կապիտալի արտահոսք է գրանցվել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն նշված ժամանակահատվածում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է -16.919 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը՝ 16.577 մլրդ դրամ:

Կապիտալի ամենամեծ արտահոսքը գրանցվել է դեպի ՌԴ՝ 27.837 մլրդ, այնուհետև՝ Նիդերլանդներ՝ 4.341 մլրդ, Լյուքսեմբուրգ՝ 2.976 մլրդ, Կիպրոս՝ 2.416 մլրդ դրամ:

Կապիտալի ամենամեծ ներհոսքը տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունից՝ 11.891 մլրդ դրամ, որին հաջորդում են Կանադան (5.240 մլրդ դրամ) և Գերմանիան (1.997 մլրդ դրամ):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա ցուցանիշի բացարձակ փոփոխությունը կազմել է -98.786 մլրդ դրամ:

2015թ. հունվար-հունիսին ընդամենը ներդրումները կազմել են 81.867 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումները՝ 30.701 մլրդ դրամ:

Կարդացեք նաև՝ԱՎԾ. Հուլիսին գյուղոլորտն անկում է ապրել