AM
28 October 2002 - 17:13 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԱՆՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՑՈՒՅՑ` ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ կիրակի օրը Բաքվում հանրահավաք-երթ են անցկացրել` պահանջելով չեղյալ համարել օգոստոսյան սահմանադրական հանրաքվեի արդյունքները եւ նախագահ Հեյդար Ալիեւի հրաժարականը: Հանրահավաքի բանաձեւը պարունակում է նաեւ հետեւյալ պահանջները` երկրի բոլոր ռեսուրսները ուղղել ղարաբաղյան խնդրի լուծմանը, քաղաքական համաներում հայտարարել եւ երկիր վերադարձնել քաղաքական գաղթականներին, ապահովել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ լայն մասնակցությունն Ադրբեջանում ընտրությունների անցկացմանը, ընդդիմությանը եթերային ժամանակ տրամադրել պետական հեռուստատեսությամբ: Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալողլուն իր ելույթում նշել է, որ ընդդիմության բողոքի ցույցերը կշարունակվեն մինչեւ կառավարող վարչակարգի հրաժարականը, որին «Նյուրնբերգյան դատավարություն» է սպասվում: