AM
28 October 2002 - 16:54 AMT

ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Էդուարդ Շեւարդնաձեն մտադիր չէ երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել Վրաստանի նախագահի պաշտոնում: Նա դեմ է նաեւ գործող օրենսդրության փոփոխությանը, որը թույլ կտար նույն անձին երկու անգամից ավելի ընտրվել Վրաստանի նախագահի պաշտոնում: Մեկնաբանելով այն հաղորդումը, թե « երկրի Պետական գրասենյակում նախապատրաստվում է սահմանադրական փոփոխությունների փաթեթ, որի հիման վրա Էդուարդ Շեւարդնաձեն կկարողանա եւս մեկ անգամ հավակնել Վրաստանի ղեկավարի պաշտոնին»` նա հայտարարել է. «Նման բան չի կարելի անել: Վրաստանն ունի ժողովրդավարական հասարակություն կառուցող երկրի բավականին բարձր հեղինակություն, ինչը պետք է գնահատել»: Շեւարդնաձեն նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ երկրում Նախարարների կաբինետի ինստիտուտի վերականգնման դեպքում, նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: «Ես արդեն 75 տարեկան եմ, եւ չգիտեմ, թե որքան կապրեմ: Ես մտադիր եմ հուշագրություններ գրել, ինչը առնվազն երկու-երեք տարի կպահանջի»,- ասել է Վրաստանի ղեկավարը: