Երեւանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում տեղադրված պայթուցիչ սարքի վերաբերյալ լուրերը չհաստատվեցին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանի ՆԳՆ մամլո ծառայությունում, այսօր ժամը 12-ին ահազանգ էր ստացվել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մասնաշենքում տեղադրված պայթուչից սարքի վերաբերյալ: Ահազանգ ստանալուն պես շենքից տարհանվել են բոլոր ուսանողներն ու դասախոսները, որից հետո շենքը զննման է ենթարկվել մասնագետների` կինոլոգների եւ սակրավորների կողմից: Սակայն ոչ մի պայթուցիչ սարք չի հայտնաբերվել: Նշենք, որ ԵՊՀ տվյալ մասնաշենքում սովորում է հազարից ավելի ուսանող:






