AM
15 September 2016 - 10:45 AMT

Սպառողական շուկայում հունվար-օգոստոսին գնանկում է արձանագրվել

2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում: 2015-ի դեկտեմբերի համեմատ գնանկումը կազմել է 3.8%: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, պարենային ապրանքների գները 2016-ի հունվար-օգոստոս ամիսներին նվազել են 6.2%-ով (օգոստոսին հուլիսի համեմատ նվազումը կազմել է 0.8%), ոգելից խմիչքի և ծխախոտի շուկայում գնանկումը տարեսկզբից կազմել է 0.5%: Բնակվարձի, վառելիքի և էլեկտրաէներգիայի ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը 8 ամսում նվազել է 3.1%:

2016թ. օգոստոսին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 94.4%, ոչ պարենային ապրանքներ(այդ թվում` հագուստ և գործվածք)` 87.8%: Ծառայությունների ոլորտում գնանկումը կազմել է 1.3%:

2016-ի առաջին 8 ամսվա կտրվածքով Հայաստանում հացամթերքն էժանացել է 3%-ով, կաթնամթերք՝ 4.6%: Փոխարենը թանկացել են ձուն (6%), միրգը (10.3%) և շաքարավազը (4.4%):