AM
28 October 2002 - 13:53 AMT

ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՆ ԴԵՄ Է ԱԲԽԱԶԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ պատգամավոր Զուրաբ Ժվանիան բացասաբար է վերաբերվում Աբխազայի տարածքով երկաթգծի գործունեության վերականգնմանը` առանց հակամարտության իրական կարգավորման եւ վրաց փախստականների Աբխազիա վերադառնալու գործընթացը սկսելու: Ընդ որում, նա բացառել է Ռուսաստանի ճնշման տակ եւ առանց նախապայմանների այդ խնդրի լուծման հնարավորությունը: Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի համար, նշել է Ժվանիան: Սակայն, դա հնարավոր կլինի միայն աբխազական հակամարտության կարգավորման իրական գործընթացը սկսելու համատեքստում, ընդգծել է վրաց քաղաքական գործիչը: