AM
4 October 2016 - 07:18 AMT

ՀՀ-ում գործազրկության մակարդակն աճել է

2016-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 18.4%-ի: Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ 2016-ի առաջին եռամսյակում այն կազմում էր 18.2%, իսկ 2015-ի 4-րդ եռամսյակում՝ 19.6%:

Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը երկրորդ եռամսյակում նախորդի համեմատ ավելացել է 0,67%՝ կազմելով 1.231 մլն մարդ: Ընդ որում զբաղված են մոտ 1 մլն մարդ, իսկ գործազուրկ՝226.6 հազարը:

ՀՀ-ի աշխատանքային ռեսուրսը ևս կրճատվել է 2.3%-ով՝ կազմելով 2.019 մլն մարդ:

Գործազրկության աճն ուղեկցվել է արտերկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, ինչն անդրադարձել է տնային տնտեսությունների եկամուտների մակարդակի վրա:

Կարդացեք նաև՝ Հայաստան եկող տրանսֆերտների ծավալը շարունակում է կրճատվել