Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2016-ի օգոստոսի դրությամբ հասել է $5.484 մլրդ-ի՝ մեկ ամսում ավելանալով $100.6 մլն-ով կամ 1.8%-ով:
Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ տարեսկզբից պետպարտքն ավելացել է $407.1 մլն-ով կամ 7.4%-ով:
ԱՎԾ տվյալների համաձայն, 2016-ի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.541 մլրդ՝ տարեսկզբից ավելանալով մոտ $225.6 մլն-ով կամ 5.2%-ով: Մեկ ամսվա կտրվածքով ցուցանիշն աճել է $48.8 մլն-ով կամ 1%-ով:
ՀՀ ներքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում հասել է մոտ $943 մլն-ի՝ տարեսկզբից ավելանալով $181.5 մլն-ով կամ 23%-ով: Մեկ ամսվա կտրվածքով ներքին պարտքն ավելացել է $51.83 մլն-ով կամ 5.8%-ով:
Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ 2016 թվականի վերջին ՀՀ պետպարտքը կարող է հասնել ՀՆԱ 54,4%-ին: Նա հավելել է, որ 2 տարի առաջ ցուցանիշը կազմել է ընդամենը 43,7%:
Կարդացեք նաև՝ ՀՀ-ում գործազրկության մակարդակն աճել է