iPhone 7-ի նոր մոդելը պայթել է օգտատիրոջ ձեռքում չինական Չժենչժոու քաղաքում
Միջադեպը տեղի է ունեցել, երբ տղամարդը փորձել է տեսահոլովակ նկարահանել: Հեռախոսը երկու մասի է բաժանվել, իսկ սմարթֆոնի օգտատերը ձեռքերի և դեմքի թեթև վնասվածքներ է ստացել: Apple-ի չինական բաժանմունքն արդեն իրազեկել է պատահարի մասին ընկերության ԱՄՆ-ում գտնվող կենտրոնակայանի աշխատակիցներին, գրում է «Կոմերսանտը» China Daily-ի վրա հղումով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նման խնդիրներ են առաջացել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների օգտատերերի մոտ:
ԱՄՆ և Ավստրալիայի խոշորագույն օպերատորներն արդեն դադարեցրել են հարավկորեական ընկերության խնդրահարույց գաջեթի վաճառքը, որը շարունակում էր տաքանալ և բռնկվել նույնիսկ սմարթֆոնները նորերով փոխարինելուց հետո: