AM
22 October 2016 - 10:22 AMT

Kodak-ը Ektra սմարթֆոն է թողարկել 21-մեգապիկսելանոց տեսախցիկով

Kodak ընկերությունը Ektra սմարթֆոն է թողարկել, որն իր անվանումը ստացել է դեռևս 1941-ին թողարկված համանուն տեսախցիկի պատվին:

Նոր սարքը ունի 5-դյույմանի սենսորային էկրան 1080p թողունակությամբ, ներկառուցված 32 գիգաբայթ հիշողությամբ և f/2.0 դիաֆրագմայով 21-մեգապիկսելանոց տեսախցիկ, գրում է Birdinflight.com-ը The Verge-ի վրա հղումով: Ֆրոնտալ տեսախցիկն ունի 13 ՄՊ թողունակություն:

Ըստ հեղինակների, չնայած սմարթֆոնի ակնհայտ լուսանկարչական ուղղվածության, նրանք մտադիր են փորձել մրցակցություն կազմել բջջային տեսախցիկների շուկայի առաջատարներ iPhone 7-ին կամ Google Pixel-ին: Դրա փոխարեն այդ ընկերությունը փորձել է շեշտը դնել պարզության և դիզայնի վրա:

Սարքի հետևի պանելը կատարված է արհեստական կաշվից, ինչը հատուկ է Kodak-ի դասական տեսախցիկներին, իսկ Ektra-ի հետ կոմպլեկտում առաջարկվում են նաև ֆոտոաքսեսուարներ, օրինակ, պատյան բնական կաշվից:

Ակնկալվում է, որ նոր սմարթֆոնը վաճառքի կհանվի արդեն 2016-ի ավարտին, իսկ նրա արժեքը կկազմի մոտ $550:

Eastman Kodak Company-ին ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է լուսանկարչական տեխնիկայի և ֆոտո ու կինոապրանքների արտադրությամբ: 1975-ին ընկերությունը ստեղծել է առաջին թվային լուսանկարչական սարքը: