Մինչև 2017թ. փետրվարի 1-ը Viva 5500 կամ Viva 7500 տարբերակն ակտիվացնելով՝ համապատասխանաբար 5500 և 7500 րոպե խոսելաժամանակը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում, այլ նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար (77 00 երկրի կոդ, հեռախոսահամար):
«Հաշվի առնելով, որ դեպի Ռուսաստան ուղղությունն ամենապահանջվածներց մեկն է հայաստանյան բաժանորդների շրջանում, նպատակահարմար գտանք ընձեռել նրանց հարազատների հետ առավել մատչելի և դյուրին տարբերակով շփվելու հնարավորություն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:






