Էդուարդ Շեւարդնաձեն չի բացառում, որ ՆԱՏՕ-ի Պրահայում կայանալիք գագաթնաժողովում Վրաստանը կբարձրացնի այդ կազմակերպությանն անդամակցելու հարցը: Նախօրեին պատասխանելով լրագրողների հարցերին` Էդուարդ Շեւարդնաձեն նշել է, որ այդ հարցը կախված է իրավիճակից Պրահայի գագաթնաժողովում: «Եթե ՆԱՏՕ-ին անդամակցեն բալթյան պետությունները, ապա միանգամայն օրինաչափ է, որ հերթը հասնի նա- Վրաստանին: Ուստի որոշակի պահանջներ կատարելուց հետո Վրաստանն այդ կազմակերպությանն անդամակցելու հայտ կներկայացնի»,- նշել է Շեւարդնաձեն: