Արգելանքի տակ է դրվել Հայաստանի հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենՏել» բաժնետոմսերի մի մասը, որոնց 90 տոկոսի սեփականատերը ԿՁժ հունական հեռահաղորդակցական ընկերությունն է: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը, արգելանքը դրվել է որպես դատական որոշման ապահովման միջոց: Ի պատասխան մեր խնդրանքին` մեկնաբանել իրավիճակը, Սաղաթելյանը պատասխանել է. «Խորհուրդ եմ տալիս ընդունել տեղի ունեցածն ինչպես կատարված փաստ»: