Սույն թվականի օգոստոսին ՀՀ Ազգային անվտանգության նախարարության կողմից ձերբակալված Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով գործող լրտեսական խմբի անդամներից մեկը մասնակցել է 1993 թ. մայիսին ահաբեկչական նպատակներով Երեւանի «Էրեբունի» հյուրանոցի պայթեցման նախապատրաստմանը: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային անվտանգության նախարարության մամուլի ծառայությունում: Ահաբեկչության նպատակներով այն ժամանակ նախապատրաստված պայթյունը տեղի չէր ունեցել պայթուցիկ մեխանիզմի անսարքության պատճառով: Լրտեսական խմբի հանցագործ գործունեության լրիվ բացահայտման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: