Հոկտեմբերի 20-ին Հայաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համապատասխանել են միջազգային ստանդարտներին: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի տեղական տարածաշրջանային ղեկավարների Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Քրիստոֆեր Նյուբերին: Նրա խոսքերով` «ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են առանց էական խախտումների եւ միջադեպերի, իսկ ընտրական հանձնաժողովներն աշխատում էին արհեստավարժորեն»: «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարեւոր քայլ են հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար»,- ընդգծել է Նյուբերին: Նշենք, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 46 տոկոսը եւ վերջնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 13-ին: