AM
21 October 2002 - 17:34 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԻՐ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԱԿ-Ի «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել նիստ «Հազարամյակի զարգացման նպատակները» զեկույցի նախապատրաստման վերաբերյալ: Ինչպես պարզաբանել է ՀՀ-ում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգող Ժոել Բուտրուն, այդ նպատակներն են` սովի եւ աղքատության վերացումը, պարտադիր միջնակարգ կրթության կիրառումը, կանանց իրավունքների ընդլայնումը, մանկական մահացության կրաճտումը, կանաց առողջության հարցերը, պայքարը ՁԻԱՀ-ի եւ մալարիայի դեմ, շրջակա միջավայրի պաշտապնությունը, գլոբալ համագործակցությունը զարգացման նպատակով: ՄԱԿ-ի ներկայացուցչի կարծիքով, բոլոր այդ ուղղություններից Հայաստանի համար կարեւորագույներն են` աղքատութայն մակարդակի նվազումը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը: «Այդ միջոցառման իմաստը կայանում է նրանում, որ դրանց իրականացման պարտավորությունները, այդ թվում եւ ֆինանսական, իրենց վրա վերցնեն ՄԱԿ-ի նիստի բոլոր երկիր-մասնակիցները»,- ասել է Ժ.Բուտրուն: Նշենք, որ «Հազարամյակի զարգացման նպատակները» որոշվել են ՄԱԿ-ի կողմից 2000 թվականի Հազարամյակի գագաթնաժողովում, որտեղ աշխարհի 189 երկրների ղեկավարները հաստատել են համաշխարհային զարգացման մի շարք ուղղություններ մինչեւ 2015 թվականը: