Apple ընկերությունն աշխատում է iPhone-ի տեսախցիկի հավելվածի համար համալրված իրականության գործառույթի ստեղծման վրա: Տեխնոլոգիան թույլ կտա սմարթֆոնի տեսախցիկը ուղղել իրական օբյեկտներին ու տարբերակել դրանք, գրում է Ferra.ru-ն Business Insider-ի վրա հղումով:
Apple ը նաև աշխատում է մեքենայացված ուսուցման տեխնոլոգիայի վրա, որպեսզի օբյեկտների տարբերակումը ներկառուցված լինի Photos հավելվածում: Տեսախցիկի հավելվածում կարող են լինել ավելի բարդ հնարովորություններ` ներառյալ տարածական տարբերակումը: Օգտագործման մեկ այլ հնարավորություն է դեմքերի արդիականացված տարբերակումն ու մշակումը:
Նախագծով զբաղվում են Apple-ի կողմից գնված սկսնակ ընկերությունների թիմերը:
Այս արտահոսքը համահունչ է այն լուրին, որ փորձարկվում է խելացի «ակնոց»` նույնպես նախատեսված համալրված իրականության հետ աշխատելու համար: