AM
19 October 2002 - 14:13 AMT

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ

Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ համաներում ստացած անձանց ցուցակում չեն ընդգրկվել մի խումբ ադրբեջանական քաղբանտարկյալներ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի Համաներման պետական հանձնաժողովի անդամ Բախտիյար Ալիեւի խոսքերով, այդ ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ է նախօրոք նամակով դիմել երկրի նախագահին: Ըստ որում, դա պետք է անեն բանտարկյալներն անձամբ կամ նրանց մոտ հարազատները: «Նման խնդրանք քաղբանտարկյալներ Իսկանդեր Համիդովի, Ռահիմ Քազի-ի, Սուրաթ Հուսեյնովի եւ Ալիքրամ Գումբաթովի կողմից չի հղվել»,- հայտարարել է պետհանձնաժողովի անդամը: