AM
30 November 2016 - 07:45 AMT

«Տավուշ տեքստիլը» մտադիր է ընդլայնել արտադրությունը

Նոյեմբերի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Տավուշ տեքստիլ» ընկերության սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրության խնդիրները և հեռանկարները:

Երիցյանը նշել է, որ պատրաստ է ձեռնամուխ լինել նոր ծրագրերի իրականացմանը, ընդայնելու արտադրությունը, բացելու նոր արտադրամասեր: Նա շեշտել է, որ շահութահարկից ազատումը հեշտացրել է ոլորտի աշխատանքը թ´ե ֆինանսական, թ´ե բյուրոկրատական առումով:

Նախարար Կարայանը նշել է, որ պատրաստ է անել առավելագույնը` աջակցելու տավուշցի գործարարներին իր լիազորությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության շրջանակները:

«Տավուշ տեքստիլ» ձեռնարկությունը գործում է Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղում 2015-ից: