ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ՀՀ արդարադատության նախարարության միջեւ ստորագրվել է իրավաբանական անձանց գրանցման ավտոմատացված համակարգի ստեղծման մասին պայմանագիր: Ինչպես գտնում են ՀՀ արդարադատության նախարարությունում, նոր համակարգը հնարավորություն կտա պետական ռեգիստրի համակարգում ձեւավորել միասնական էլեկտրոնային տեղեկատվական ցանց, որը թույլ կտա միջոցներ եւ ժամանակ տնտեսել իրավաբանական անձանց եւ մասնավոր ձեռներեցների պետական գրանցման գործում: Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել համակարգի մասնագետների պատրաստում: