Եթե պատերազմի կարիք լինի, Ադրբեջանը կսկսի այն: Այդ մասին, ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի անկախության 11-ամյա տարեդարձին նվիրված արարողությանը հայտարարել է երկրի նախագահ Հեյդար Ալիեւը: Ընդ որում, նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը անհրաժեշտ է հասնել խաղաղ ճանապարհով: Անդրադառնալով վերջերս Ադրբեջանում հնչող կոչերին ` լուծել խնդիրը ռազմական ճանապարհով, Ալիեւը նշել է, որ դա դրական կընդունվեր, եթե այդ գաղափարով հանդես գային իրականում հայրենասեր մարդիկ, որոնք տեսել են պատերազմ եւ գիտեն կռվել: Այս կամ այն գործի իրականացման համար անհրաժեշտ են հմուտ մարդիկ, ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը, եւ եթե պատերազմ սկսելու անհրաժեշտություն ծագի, ապա դա նույնպես պետք է անել խելքով, այլ ոչ թե փողոցներում եւ հրապարակներում «Պայքար հանուն Ղարաբաղի» կարգախոսով: