Եգիպտոսը սատարում է Հայաստանին Համաշխարհային առեւտրական կազմակերպությանն անդամկցելու հարցում: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի պետնախարար Ֆայզա Աբու ալ Նագան` հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստում: Նրա խոսքերով` Հայաստանի անդամակցելը ՀԱԿ-ին, որի անդամն է նաեւ Եգիպտոսը, կխթանի հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը: Ինչպես իր կողմից նշել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի ՀԱԿ-ին անդամակցելու բանակցություններն ավարտվել են, եւ մոտակա ամիսներին նա կդառնա այդ կազմակերպության անդամ: