AM
21 October 2002 - 15:03 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ «ԴԱՐՊԱՍՆԵՐ» ԴԱՌՆԱԼ

Հայաստանը կարող է Եգիպտոսի համար Հարավային Կովկասի տարածաշրջանի «դարպասներ» դառնալ, ինչպես եւ Եգիպտոսը կարող է Հայաստանի համար ճանապարհ բացել դեպի Ասիա: Այդ մասին է հայտարարել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը Երեւանում կայացած հայ-եգիպտական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի արդյունքում: Նրա խոսքերով, ներկայումս ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ չի գերազանցում 1 միլիոն դոլար: Ճշմարիտյանը նշել է, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել արտոնյալ պայմանների կիրառումը երկու երկրների արտահանողների համար: Նա նաեւ հաղորդել է, որ Երեւանում մոտակա ամիսների ընթացքում կբացվի պատվաստումների նոր կենտրոն, եգիպտական կողմի հետ համատեղ կկազմակերպվի պատվաստանյութերի եւ ինսուլինի արտադրություն: