AM
18 October 2002 - 13:54 AMT

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ

Համաշխարհային հանրությանը չի բավականացնում կոնկրետ քայլեր` ահաբեկչության դեմ պայքարում: Այսպիսի կարծիք է արտահայտել Երեւանում կայացած ԱՊՀ երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 45-րդ նիստում Ռուսաստանի Դաշնային սահմանապահական ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկին: Նրա խոսքերով` սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո շատ երկրներ ընդունել են «հսկայական անվտանգության միջոցներ», սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, դրանք բավական չեն: Տոցկին ընդգծել է, որ հնարավոր չէ վտանգազերծել երկիրը միայն սահմանների ամրապնդմամբ, ինչի մասին վկայում է վերջերս Ֆինլանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Երեւի չեն բավականացնում կոնրետ գործողությունները` նշանառու հարվածներն այն կետերին, որտեղից բխում են ահաբեկչությունները»,- ասել է Ռուսաստանի ԴՍԾ տնօրենը: