AM
18 October 2002 - 13:49 AMT

ԵՐԵՒԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռուսաստանի Դաշնային սահմանապահական ծառայության տնօրեն գեներալ- գնդապետ Կոնստանտին Տոցկին եւ Վրաստանի Սահմանների պահպանության Պետդեպարտամենտի նախագահ գեներալ-լեյտենանտ Վալերի Չխեիձեն Երեւանում ստորագրել են արձանագրություն` սահմանների համատեղ պահպանության մասին: Չխեիձեի խոոսքերով` ըստ արձանագրության նախատեսված է միջոցառումների համակարգ` երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջեւ փոխգործողությունների կատարելագործման համար: Մասնավորապես, խոսքը գնում է տեղեկատվության փոխանակման, պահակետերի ստեղծման, համատեղ պարեկության մասին: