«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և Արարատբանկ ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է Արարատբանկ ԲԲԸ (Պահպանվող Բանկ) և «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:
Արարատբանկ ԲԲԸ-ն և «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո, միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար, միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի Արարատբանկ ԲԲԸ-ն, որը կհանդիսանա «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:
Հայաստանի Կենտրոնական բանկը 2015-ի հունվարին որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի չափը բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն, ինչը, ԿԲ գնահատմամբ, կհանգեցնի բանկերի խոշորացման և ծավալի դրական արդյունք կապահովի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։