«Ազատության աջակցության» ակտի 907-րդ բանաձեւի գործողությունը Վաշինգտոնի կողմից ժամանակավորապես դադարեցնելուց հետո, Ադրբեջանը ամերիկյան օգնության ծավալների «փոփոխություն չի զգում»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը` Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հավաքական ուժերի գլխավոր հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ Զինված ուժերի հրամանատար Ջոզեֆ Ռալսթոնի հետ հանդիպման ժամանակ: Ալիեւի խոսքերով, բանաձեի գործողության դադարեցումից հետո Ադրբեջանը պետք է նույն չափի օգնություն ստանա ԱՄՆ-ից, ինչքան որ Վրաստանն ու Հայաստանը: Այս կապակցությամբ Ռալսթոնը նշել է, որ օգնության ծավալների սահմանումը այլ երկրներին կախված է ԱՄՆ Կոնգրեսից: