Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը` Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հավաքական ուժերի գլխավոր հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ Զինված ուժերի հրամանատար Ջոզեֆ Ռալսթոնի հետ հանդիպման ժամանակ: Վ.Գուլիեւը համոզվածություն է հայտնել, որ այս այցը խթան կհանդիսանա Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ շփումների արագընթաց զարգացման համար: Ջ.Ռալսթոնն հավաստիացրել է, որ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն շահագրգռված են Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության պահպանման մեջ: Ինչպես նշել է ամերիկացի գեներալը, «ղարաբաղյան հակամարտությունում պատերազմի եւ խաղաղության միջեւ ընտրություն կատարելն Ադրբեջանի գործն է»` ընդգծելով, որ անձամբ ինքը հանդիսանում է խաղաղ կարգավորման կողմնակից: