AM
28 July 2007 - 10:01 AMT

Հոկտեմբերին սկսվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարությունը

Հոկտեմբերին սպասվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով երկաթգծի թուրքական հատվածի կառուցման աշխատանքներն սկսելու հանդիսավոր արարողության անցկացումը: Ներկա դրությամբ ճանապարհի թուրքական հատվածի կառուցման համար տենդեր է հայտարարվել: Թուրքական հատվածի երկարությունը (Կարսից Վրաստանի սահման) 76 կմ է կազմում: Սահմանին 2 հազար մետր երկարությամբ թունել է կառուցվելու:

Թուրքական Yukcel Doamic ընկերությունը ավարտել է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով երկաթուղային հաղորդակցության վրացական հատվածի կառուցման աշխատանքային նախագծի նախապատրաստումը:

Մինչեւ տարվա վերջ Ադրբեջանը Վրաստանին մոտ $50 մլն կտրամադրի ընդհանուր $220 մլն-ի չափով վարկից երկաթուղու կառուցման համար: Ադրբեջանի կողմից Վրաստանին տրամաադրված ընհանուր վարկի չափը կազմում է $200 մլն: Վարկը տրամադրվել է 25 տարով` 1 տոկոս տոկոսադրույքով: Գումարը նախատեսված է ճանապարհի վրացական հատվածի վերակառուցման եւ շինարարության համար, հաղորդում է Թրենդը: