AM
16 October 2002 - 15:48 AMT

USAID-Ն 15 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը պայմանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքում տուժած մարդկանց օգնություն տրամադրելու վերաբերյալ: 15 մլն դոլարի չափով դրամաշնորհը կուղղորդվի առողջապահության, կրթության համակարգերի զարգացմանը, ինչպես նաեւ բնակչության կացարանային պայմանների բարելավմանը: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության տվյալներով, ԼՂ-ում մարտական գործողությունների արդյունքում վնասվել է մոտ 3450 տուն եւ 60 դպրոց: