AM
16 October 2002 - 14:38 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌՕՈՒ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը քննարկել են ռազմա-տեխնիկական համագործակցության ներկայիս փուլը եւ հեռանկարները: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը շոշափել են նաեւ ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում համատեղ մարտական հերթապահության հարցը եւ խնդիրներ, որոնք առնչվում են Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմական բազայի ավիացիոն խմբին: Նշենք, որ Ռուսաստանի ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը հոկտեմբերի 14-17-ը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: