AM
16 October 2002 - 14:21 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ԱՊՀ մասնակից պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստում, որը կկայանա նոյեմբերի 20-ին Մոսկվայում, Համագործակցության պետությունների պաշտպանության նախարարները կքննարկեն մինչեւ 2012թ. ռազմական համագործակցության զարգացման հայեցակարգը: Նիստի ընթացքում կհաստատվի նաեւ 2003թ. ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքային պլանը, ինչպես նաեւ կքննարկվեն ԱՊՀ զինված ուժերի կենտրոնակայանին առնչվող հարցեր: