AM
15 October 2002 - 19:01 AMT

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ` ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՒ ՓՈԽԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Ազգային եւ Ռուսաստանի Դաշնային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը Երեւանում ավարտվել է այսօր «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության մարզերի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման մասին» եզրափակիչ փաստաթղթի ստորագրումով: Փաստաթղթում, մասնավորապես, արտահայտվում է ՀՀ շրջանային եւ ՌԴ մարզային վարչակազմերի, հայ եւ ռուս արդյունաբերողների ու ձեռներեցների միջեւ առեւտրա-տնտեսական փոխգործունեությունների ընդլայնմանն ուղղված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ջանքերին աջակցելու մտադրությունը: Փաստաթղթում նշված է նաեւ ՀՀ եւ ՌԴ կառավարություններին դիմելու անհրաժեշտությունը` «Ներդրումների փոխադարձ պաշտպանման մասին համաձայնագրի» շուրջ աշխատանքն արագացնելու խնդրանքով, որը ստորագրվել է 2001 թվականին` երկու երկրների խորհրդարաններում վավերացնելու համար: Երկրների կառավարություններին կառաջարկվի միջոցներ ձեռնարկել չափիչ սարքավորումների արտադրության, էներգիայի խնայողության, գունավոր մետաղների արդյունահանման եւ մշակման ոլորտներում նոր տնտեսական կապերի վերականգնման եւ հաստատման համար: Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2003 թվականի մարտին Մոսկվայում: