Հայաստանի Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանը այսուհետեւ պահեստային կհամարվի Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպես տեղեկացրել են «Նոյան Տապան» գործակալությանը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ), մինչեւ օրս տարածաշրջանում այդպիսին համարվել է Թբիլիսիի օդանավակայանը: ՔԱԳՎ-ում նշել են նաեւ, որ հոկտեմբերի 10-13-ը «Շիրակ» օդանավակայանում իրագործվել են «Արմավիա» եւ «Սիբիրավիա» ավիաընկերությունների A-310 եւ A-320 աէրոբուսների մարզական թռիչքները: Այդ ընկերությունները ինքնաթիռներ են ձեռքբերել հիմնականում ԱՊՀ խոշոր քաղաքներ համատեղ թռիչքներ իրագործելու համար: Նշվել է, որ անհրաժեշտության դեպքում, այստեղ կարող են վայրէջք կատարել նաեւ ԻԼ-86 մակնիշի ինքնաթիռները: