«Սիրքափ Հայաստան» շվեյցարական ֆիրման ձեռք է բերել խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի առաջատար ձեռնարկություններից մեկի` Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի բաժնետոմսերի 70 տոկոսը: Կոմբինատի գործադիր տնօրեն Պավել Նաջարյանի խոսքերով, շվեյցարական ֆիրման պարտավորվում է մարել ձեռնարկության բոլոր պարտքերը եւ մինչեւ 2003 թ. ավելի քան 500 հազար դոլար ներդնել: Կբացվի մարմարե եւ գրանիտե սալաքարերի, ինչպես նաեւ հուշանվերների արտադրամասեր: Արտադրանքը կիրացվի ինչպես ներքին շուկայուն, այնպես էլ Հայաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում: Ինչպես տեղեկացնում է Նաջարյանը, վերջերս ձեռնարկություն են այցելել մասնագետներ Իտալիայից, որոնք նշել են ղարաբաղյան քարի բարձր որակը եւ արեւմտյան շուկայում մրցակցելու կարողությունը: