«Ալեքս տեքստիլը» մոտ 350 աշխատատեղ կստեղծի: Այս մասին տեղեկացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ փետրվարի 10-ին «Ալեքս տեքստիլի» նոր բացվող արտադրամաս այցի ժամանակ։
Նախարարը շրջայց է կատարել արտադրամասում՝ մանրամասն ծանոթանալով արտադրական գործընթացներին՝ կտորի մշակմանը, կարմանը, դետալների ավելացմանը, կտորի տպագրությանը և այլն:
Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը նշել է, որ մտադիր են մոտ 350 աշխատատեղ ստեղծել։ Մինչ պաշտոնական բացումը փորձնական արտադրությունն է մեկնարկել, ունեն տարբեր պատվերներ, օրինակ՝ ռուսական «Մանկական աշխարհ» ցանցի կողմից։
Կարայանը նշել է․ «Նախօրեին մենք ներկայացրել էինք 2017-ին իրականացվող ներդրումների կառուցվածքը, որոնց ցանկում էր նաև թեթև արդյունաբերության ոլորտը։ Նոր բացվող արտադրամասը հենց այդ ցանկից է»։
Նախարարի խոսքով՝ նման այցեր կլինեն են բոլոր այն ընկերություններում, որոնք սկսում կան ընդլայնում են իրենց գործունեությունը և ընդգրկված են նախարարության կողմից ներկայացված ցանկում։
Բոլոր ներդրումային ծրագրերի համար կիրականացվի մշտադիտարկում՝ ծանոթանալու ընթացքին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց լուծում տալու նպատակով, ինչպես նաև քննարկելու, թե պետության աջակցության գործիքակազմից նախարարությունն ընկերություններին էլ ինչ օժանդակություն կարող է տրամադրել։
2016թ.-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև մանկական հագուստի արտադրությանը: Արտադրանքն ավելացնելու, ընդլայնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կատարվել է մի քանի միլիոն եվրոյի ներդրում: Արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն իսկ արտահանվել է Ռուսաստան: