Տնտեսական ազատության 2017-ի ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը 180 գնահատված երկրի շարքում՝ ընդգրկվելով առավելապես ազատ երկրների խմբում:
2016-ի արդյունքների համեմատ դիրքը բարելավվել է 21 տեղով, ինչը համադրելի է երկրի կողմից արձանագրված լավագույն արդյունքին, տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
2015-ինտնտեսական ազատության ցուցանիշով ՀՀ-ն 52-րդ տեղում էր:
Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրի ցանկում Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը, միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:
Ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով ևս Հայաստանը գլխավորում է ԱՊՀ երկրների ցանկը:
Ըստ նախարարության՝ տնտեսական ազատության ինդեքսում կտրուկ առաջընթացը պայմանավորված է, մասնավորապես՝ Սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում: