Samsung ընկերությունը կսկսի վաճառել վերականգնված Galaxy Note 7 մոդելները զարգացող շուկաներում: Սմարթֆոնի նոր տարբերակներում մարտկոցները, որոնց պատճառով ինքնաբռնկվում էին սարքերի առաջին խմբաքանակները, կփոխարինվեն: Այդ մասին հայտնում է Tut.by-ը կորեական hankyung ռեսուրսի վրա հղումով:
Նշվում է, որ վաճառքի մեկնարկը տրվելու է 2017-ի հունիսին: Նման քայլի ընկերությունը ստիպված էր գնալ նվազագույնի հասցնելու համար վնասը՝ օրիգինալ Galaxy Note 7-ը վաճառքից հանելուց հետո:
Նոր սմարթֆոններում մարտկոցները լիովին կփոխարինվեն՝ դրանց ծավալը կկազմի 3000-3200 մԱժ՝ օրիգինալ մոդելի 3500 մԱժ փոխարեն: Կփոխարինվեն նաև կորպուսները:
Վերականգնման գործընթացը կմեկնարկի մայիսին, որից հետո կվերսկսվի վաճառքը Հնդկաստան, Վիետնամ ու այլ զարգացող երկրներ: Հյուսիսամերիկյան և եվրոպական շուկաներում վաճառքի վերսկսում չի նախատեսվում:
Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ:
Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650×1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց: