AM
28 February 2017 - 08:49 AMT

YouTube-ում տեսանյութերի դիտումները հասել են օրական 1 մլրդ ժամի

YouTube տեսածառայության միջոցով մարդիկ յուրաքանչյուր օր առցանց տեսանյութեր են դիտում մոտ 1 միլիարդ ժամ: Այդ մասին YouTube-ի պաշտոնական բլոգում հայտնել է ընկերության տեխնոլոգիական հարցերով փոխնախագահ Քրիստոս Գուդրոուն:

«Նախորդ տարի մենք հասել ենք մի կարևոր կետի: Ամբողջ աշխարհում մարդիկ այժմ ամեն օր 1 միլիարդ ժամ անհավանական տեսանյութեր են դիտում YouTube-ում»,- գրել է Գուդրոուն, հաղորդում է Lenta.ru-ն :

«YouTube-ում 1 միլիարդ ժամ շարունակ տեսանյութ դիմելու համար ձեզանից կպահանջվի ավելի քան 100 հազար տարի»,- մանրամասնել է ընկերության ներկայացուցիչը:

YouTube ինտերնետ տեսահոսթինգը պատկանում է Google կորպորացիային: Այն հիմնադրվել է 2005 թվականին: