ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, թե Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական ուժերի շփման գծում ինչպես է պահպանվում է զինադադարի ռեժիմը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, կողմերն ընդհանուր առմամբ պահպանում են 1994 թվականին ձեռքբերված զինադադարի ռեժիմը, սակայն երբեմն տեղի են ունենում խախտումներ, որոնք հիմնականում թեթեւ հրաձգային զենքի օգտագործման արդյունքն են: Կասպշիկը որպես դրական փաստ է գնահատում կողմերի այդ ռեժիմի պահպանման ուղղությամբ բարձրաստիճան հրամանատարների եւ ղեկավարության ձգտումը: «Սակայն, եթե սպանված կամ վիրավոր է թեկուզ մեկ մարդ, ապա դա միշտ ցավալի է ընկալվում եւ մտածելու տեղիք է տալիս, թե ինչպիսի լրացուցիչ միջոցներ կարելի էր ձեռնարկել նման միջադեպերը բացառման համար»,- նշել է Կասպշիկը: