2017 թվականի փետրվարին Հայաստանի տարածքում վաճառվող բենզինի գինը հունվարի համեմատ աճել է 9.2%-ով:
Այդ մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Միաժամանակ փետրվարին հունվարի համեմատ 10.1%-ով թանկացել է դիզելային վառելիքը:
2017 թ. փետրվարին 2016 թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7.3% եւ 4.9% -ով, իսկ 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանց վել է 5.6 % եւ 10.9% գնաճ:
Ավելի վաղ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Հայաստանում բենզինի թանկացման պատճառը միջազգային շուկայում վառելիքի գների աճն է. 2016 թվականի սեպտեմբերից սկսած մինչև 2017 թվականի հունվար 1 տոննա բենզինի մատակարարման գները նվազել են մինչև 118 դոլարով կամ 57 230 դրամով, որի հետևանքով 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 380 դրամից նվազել է մինչեւ 330 դրամ (50 դրամով): Սակայն 2017 թվականի հունվարից 1 տոննա բենզինի ձեռքբերման գինը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ բարձրացել է մինչեւ 136 դոլարով կամ 65 960 դրամով՝ գրեթե հավասարվելով նախորդ տարվա սեպտեմբերի ձեռքբերումների գներին: