Ադրբեջանը չի ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մերձդնեստրովյան մոդելը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` Բաքուն դեռեւս 1998 թվականին մերժել էր «ընդհանուր պետության» սկզբունքի վրա հիմնված այդ մոդելը, որը կնշանակեր Լեռնային Ղարաբաղի անկախ պետության փաստացի ճանաչումը` պահպանելով Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Ղարաբաղյան կարգավորման նկատմամբ «մերձդնեստրովյան տարբերակը» կիրառելու գաղափարով հանդես էր եկել չճանաչված Մերձդնեստրովյան Հանրապետության ԱԳ նախարար Վալերի Լուցկայը` Մոլդովայում այդ տարբերակի հաջող իրագործման դեպքում: Մասնավորապես, այն ենթադրում է Մոլդովայի վերածումը դաշնային պետության` իր կազմում ներքին ինքնակառավարմամբ պետական-տարածքային կազմավորումների առկայությամբ: