Այցով Երեւանում գտնվող Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ ՎՈՒՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) տարածաշրջանային կառույցի գործունեությունը կաջակցի Հարավային Կովկասի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը: Նա կրկին ընգծել է, որ ՎՈՒՈՒԱՄ-ը ոչ թե քաղաքական, այլ զուտ տնտեսական կառույց է: «ՎՈՒՈՒԱՄ-ը ստեղծվել է որպես տրանսպորտային միջանցք Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի միջեւ, որն այսօր աշխատում է նաեւ ի շահ Հայաստանի»,- հայտարարել է Լեոնիդ Կուչման` պատասխանելով «Դե-Ֆակտո» գործակալության հարցին այն մասին, թե կարող է արդյոք ՎՈՒՈՒԱՄ-ը նպաստել տարածաշրջանային տնեսական համագործակցության զարգացմանը, հաշվի առնելով Ադրբեջանի փորձերը օգտագործել այդ կառույցը Հայաստանի մեկուսացման եւ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում նրա վրա ճնշում գործադրելու նպատակներով: