Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման հիմնական պայման է հանդիսանում տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությունը: Այդ մասին հայտարարվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այցով Երեւանում գտնվող Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հանդիպման ժամանակ: Նախագահները պատրաստակամություն են հայտնել աջակցելու տարածաշրջանում վստահության ու համագործակցության մթնոլորտի ստեղծմանը ուղղված միջազգային հանրության բոլոր նախաձեռնություններին: Կողմերը հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության արագ լուծման օգտին բացառապես քաղաքական, խաղաղ միջոցներով: «Այդ համատեքստում Ուկրաինան ողջունում է շարունակվող ուղղակի երկխոսությունը բարձր մակարդակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- հայտարարել է Լ.Կուչման: